#PE-ARM-2026-7838
Իրադարձությունը տեղի է ունեցել՝
25.05.2026 14:45
Վերադառնալ դեպքերի ցանկ
Դասակարգում
Կատեգորիա
Վարչական ռեսուրսի օգտագործում
Ընտրության տեսակ
Խորհրդարանական ընտրություններ 2026
Դեպքի տեսակ
Պաշտոնատար անձանց կողմից քարոզչական բնույթի հանդիպումների և միջոցառումների անցկացում
Տեղադրություն
Ընտրատարածք
Վայոց ձոր
Բնակավայր
Վայք
Հասցե / Տեղադրություն
-
Դեպքի նկարագրություն
Վայոց ձորի մարզպետը, նախընտրական քարոզարշավին զուգահեռ, շարունակում է իր սոցիալական էջերում ակտիվորեն հրապարակել պաշտոնեական գործունեությանը վերաբերող նյութեր՝ ճանապարհաշինական ծրագրերի, համայնքային աշխատանքների և շրջանավարտներին ուղղված շնորհավորական ուղերձների վերաբերյալ։
Հատկապես զգայուն է մարզպետի՝ մարտական դիրքեր կատարած այցելության հրապարակայնացումը և դրա ներկայացումը տեսանյութային (ռիլ) ձևաչափով քարոզարշավի ակտիվ փուլում։ Նման բովանդակությունը կարող է ընկալվել որպես անվտանգության և զինված ուժերի թեմատիկայի օգտագործում քաղաքական կամ քարոզչական ֆոն ձևավորելու նպատակով, ինչը դիտորդական տեսանկյունից կարող է բացասաբար անդրադառնալ ընտրական գործընթացի հավասար և չեզոք միջավայրի ընկալման վրա
Քարոզարշավի ընթացքում տարբեր բնակավայրերում արձանագրվել են դեպքեր, երբ դպրոցականները մարզպետին դիմավորել են աղ ու հացով, ինչպես նաև ազգային պարային կատարումներով։ Դիտորդական տեսանկյունից անչափահասների և կրթական հաստատությունների ներգրավումը նախընտրական միջավայրում կարող է առաջացնել վարչական ազդեցության, կրթական համակարգի քաղաքականացման և երեխաների քարոզչական գործընթացներում օգտագործման վերաբերյալ մտահոգություններ
Տեղադրություն քարտեզի վրա
Լրացուցիչ տեղեկություն
Զեկուցվել է
Քաղաքացի
Ստեղծվել է
25.05.2026 14:58