#PE-ARM-2026-0A0F
25.05.2026 17:53
Հաստատված
Վերադառնալ դեպքերի ցանկ
Դասակարգում
Կատեգորիա
Անհավասար հնարավորությունների ստեղծում կուսակցությունների (դաշինքների) համար
Ընտրության տեսակ
Խորհրդարանական ընտրություններ 2026
Դեպքի տեսակ
Նախընտրական հավաքներ և հանրահավաքներ անցկացնելու համար տարածքների տրամադրման մերժում
Տեղադրություն
Ընտրատարածք
Արագածոտն
Բնակավայր
Թալին
Հասցե / Տեղադրություն
-
Դեպքի նկարագրություն
https://www.facebook.com/reel/1588563885574288
Քարոզարշավի շրջանակներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը Դավթաշեն գյուղում հանդիպել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության անդամ, Դավթաշենի բնակիչ Սողոմոն Խաչատրյանին և հրապարակային կերպով մեղադրել նրան 44-օրյա պատերազմի ընթացքում «զորքը միայնակ թողնելու» մեջ։
Դիտորդական տեսանկյունից քաղաքական հակառակորդի հասցեին նման մեղադրանքների հնչեցումը կարող է գնահատվել որպես վարկաբեկող և մանիպուլյատիվ քարոզչության դրսևորում։ Միաժամանակ արձանագրվել է, որ համայնքի ղեկավարի թիմակիցների կողմից հնչեցվել են հոխորտանքներ և ագրեսիվ արտահայտություններ Դավիթի հասցեին, ինչը կարող է պարունակել հոգեբանական ճնշման և սպառնալիքի տարրեր։
Հատկանշական է նաև, որ համայնքի ղեկավարը, շեշտադրելով իր պաշտոնեական կարգավիճակը, հայտարարել է, թե Դավիթը «իրավունք չունի գալ Դավթաշեն և կոչ անել բնակիչներին ձայն տալ 14 համարին»։ Նման ձևակերպումները կարող են ընկալվել որպես քաղաքական մրցակցության սահմանափակման և ընտրողների ազատ քաղաքական հաղորդակցության նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքի դրսևորում։
Տեղադրություն քարտեզի վրա
Լրացուցիչ տեղեկություն
Զեկուցվել է
Քաղաքացի
Ստեղծվել է
25.05.2026 18:56
Թարմացվել է
26.05.2026 18:32