#PE-ARM-2026-E232
15.05.2026 17:38
Հաստատված
Վերադառնալ դեպքերի ցանկ
Դասակարգում
Կատեգորիա
Երրորդ անձանց կողմից մասնակցության վերահսկում, ցուցակների կազմում, մասնակցության վերաբերյալ հաշվետվություն
Ընտրության տեսակ
Խորհրդարանական ընտրություններ 2026
Դեպքի տեսակ
Պահանջում է առանձին գնահատում ըստ հանգամանքների. ինքնին մասնակցության հաշվառումը միշտ չէ, որ անօրինական է, բայց կարող է լինել ճնշման տարր
Տեղադրություն
Ընտրատարածք
Երևան
Բնակավայր
Քանաքեռ-Զեյթուն
Հասցե / Տեղադրություն
-
Դեպքի նկարագրություն
Տեղեկություն կա, որ 3 օր առաջ Քանաքեռ-Զեյթուն համայնքի՝ Զաքարիա Քանաքեռցու 54/4 հասցեում գտնվող 9-հարկանի շենքի բնակարաններ են այցելել ՔՊ-ի երկու կին ներկայացուցիչներ և մարդկանց հարցումներ արել, թե ում են ընտրելու։ Նրանց մոտ եղել են թուղթ և գրիչ, որոնցով գրառումներ են կատարել։
Շենքի բնակիչներից շատերը նրանց հայտնել են իրենց վրդովմունքը՝ ընտրական գաղտնիությունը խախտելու համար։ Բնակիչներից մեկի մեկնաբանությամբ՝ նրանք, հավանաբար, վճարվել են այդ հարցումն իրականացնելու համար։
Այս նույն կանայք մի քանի օր առաջ եղել են նաև Թբիլիսյան խճուղի 2 հասցեում։ Նրանք այցելել են բնակարաններ։
Բնակչի տեղեկությամբ՝ սկզբում խոսել են շենքի խնդիրների մասին, որից հետո փոխել են հարցերի թեման և հարցումներ արել ընտրությունների վերաբերյալ։
Տեղադրություն քարտեզի վրա
Լրացուցիչ տեղեկություն
Զեկուցվել է
Քաղաքացի
Ստեղծվել է
15.05.2026 21:08
Թարմացվել է
17.05.2026 18:38