#PE-ARM-2026-CA16

29.05.2026 11:25 Հաստատված
Վերադառնալ դեպքերի ցանկ

Դասակարգում

Կատեգորիա
Ապօրինի քարոզչություն
Ընտրության տեսակ
Խորհրդարանական ընտրություններ 2026
Դեպքի տեսակ
Քարոզչական նյութերի տեղադրում օրենքով չնախատեսված/արգելված վայրերում

Քվեարկության տեղամաս

Դեպքի նկարագրություն

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 28-ին Ապարանի Գնթունիկ սննդի կետում, երբ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը անցկացնում էր քարոզարշավ։ Քարոզարշավից հետո կուսակցության սոցիալական հարթակներում տարածվել է մի տեսանյութ, որտեղ երևում են Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Քոլեջի ուսանողները և դասավանդողները։ Տեսանյութին կից կատարվել է գրառում, ըստ որի՝ կուսակցությունն իրականացնում է քարոզարշավ Ապարանում։ Տեսանյութում արձանագրված կադրերը նկարահանվել և հրապարակվել են առանց Քոլեջի, ուսանողների կամ դասավանդողների համաձայնության՝ քաղաքական քարոզչական բովանդակության համատեքստում, ինչը անթույլատրելի է։ Նշված տեսանյութի օգտագործումը քաղաքական նպատակներով խախտում է անձնական պատկերի օգտագործման և համաձայնության սկզբունքները, առավել ևս, որ կադրերում անչափահասներ են։ Նշեմ, որ այդ օրը Քոլեջի սովորողների խումբը մեկնել էր հայրենագիտական արշավի և կանգ առել սննդի կետում ընդմիջելու համար։ Քոլեջի խումբը որևէ ձևով չի մասնակցել տվյալ կուսակցության քարոզարշավին և չի տվել համաձայնություն՝ տեսանյութում առկա կադրերը քաղաքական կամ քարոզչական նպատակներով օգտագործելու համար։ Ստեղծված իրավիճակի վերաբերյալ Քոլեջը հանդես է եկել պաշտոնական պարզաբանմամբ` իր զեկույցում կուսակցությանը հորդորելով հեռացնել Քոլեջի սովորողների մասնակցությամբ կադրերը, սակայն «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից չկա որևէ արձագանք։

Կցված ֆայլեր

1000057189.mp4
2447.2 KB
Download

Տեղադրություն քարտեզի վրա

Լրացուցիչ տեղեկություն

Զեկուցվել է
Քաղաքացի
Ստեղծվել է
29.05.2026 11:36
Թարմացվել է
29.05.2026 19:03

Գաղտնիության քաղաքականություն