#PE-ARM-2026-622F
09.05.2026 12:05
Հաստատված
Վերադառնալ դեպքերի ցանկ
Դասակարգում
Կատեգորիա
Վարչական ռեսուրսի օգտագործում
Ընտրության տեսակ
Խորհրդարանական ընտրություններ 2026
Դեպքի տեսակ
Քարոզչական նյութերի տարածում կոմունալ ծառայությունների աշխատակիցների միջոցով
Տեղադրություն
Ընտրատարածք
Երևան
Բնակավայր
Նոր Նորք
Հասցե / Տեղադրություն
Մինսկի փողոց
Դեպքի նկարագրություն
«Արդար Քվե» դիտորդական առաքելությունը ահազանգ է ստացել Նոր Նորքի 8-րդ զանգվածից, ըստ որի՝ մի խումբ անձինք, ներկայանալով Տիգրան Ավինյանի անունից գործող ներկայացուցիչներ, բնակարան առ բնակարան իրականացնում են ճնշում և քարոզչություն՝ հօգուտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։
Ըստ ահազանգի՝
▪️ մուտք են գործում բնակարաններ,
▪️ պահանջում աջակցություն հայտնել ՔՊ-ին,
▪️ չեն հեռանում մինչև «դրական պատասխան» չստանան,
▪️ վռնդվելուց հետո վերադառնում են այլ անձանց հետ,
▪️ քաղաքացիներին սպառնում են 200.000 դրամ տուգանքով՝ բնակարանների մուտքերի մոտ աղբի առկայության պատճառաբանությամբ։
❗️Եթե այս տեղեկությունները հաստատվեն, ապա առկա են մի շարք հնարավոր ընտրախախտումներ և իրավական խնդիրներ․
📌 Ընտրողի ազատ կամարտահայտման վրա ճնշում
📌 Վախի և սպառնալիքի միջոցով քարոզչություն
📌 Վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահում
📌 Քաղաքացու անձնական և բնակարանային անձեռնմխելիության խախտման տարրեր
ՀՀ Սահմանադրությամբ և Ընտրական օրենսգրքով երաշխավորվում է յուրաքանչյուր քաղաքացու ազատ և առանց ճնշման ընտրության իրավունքը։
📢 Կոչ ենք անում իրավապահ մարմիններին անհապաղ ուսումնասիրել ահազանգը, իսկ քաղաքացիներին՝ նման դեպքերի մասին հայտնել և տեսագրել հնարավոր խախտումները։
Տեղադրություն քարտեզի վրա
Լրացուցիչ տեղեկություն
Զեկուցվել է
Քաղաքացի
Ստեղծվել է
11.05.2026 18:07
Թարմացվել է
12.05.2026 19:49