#PE-ARM-2026-13F8

Իրադարձությունը տեղի է ունեցել՝ 06.06.2026 21:24
Վերադառնալ դեպքերի ցանկ

Դասակարգում

Կատեգորիա
Թշնամանքի հրահրում
Ընտրության տեսակ
Խորհրդարանական ընտրություններ 2026
Դեպքի տեսակ
Բռնության և սպառնալիքների կոչեր քարոզչության ժամանակ

Տեղադրություն

Դեպքի նկարագրություն

Քաղաքացի Եգանյան Մարատը ահազանգում է․ «Ես Եգանյան Մարատն են, 1․ ես մի անգամ դիմել եմ քաղաքացիական դատարան ինձ ընտրությունների ցուցակում ընդգրկելու խնդրանքով, քաղ դատարանը բավարարել է հայցս, վճռում հստակ արձանագրելով, որ այվ վճիռը վերանայման ենթակա չէ։ 2․ Սակայն վերաքննիչ քաղաքացիական դատարանը նշված վճիռը սկզբից ընդունել է վարույթ այնուհետև բեկանել այն ձևական հիմքով, որ հայցային պահանջում գրված էր ոչ թե ընտրողների ցուցակում ընդգրկելու մասին այլ ընտրական ռեգիստրում ընդգրկելու մասին։ Ընդ որում նույն վերաքննիչ դատարանը արձանագրել է որ ըստ էության հայցվորի նպատակը հենց ընտրություններին մասնակցելն էր ու ընտրողների ցուցակում ընդգրկվելն էր իսկ նման հայցապահնջները պետք է քննվեն ՀՀ վարչական դատարանի կողմից։ Նշված ձևական հիմքով իմ այդ գործը կարճվել է։ 3,․ Ինչից հետո ես նորից դիմել եմ դիմել եմ քաղաքացիական դատարան ու այս անգամ հստակ հայցապահանջը ձևակերպել եմ որ ինձ ընդգրկեն հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի ընտրողների ցուցակում, սակայն քաղաքացիական դատարանը այս անգամ ընդանրապես չի ընդունել հայցադիմումը վարույթ, մատնանշելով որ նման հայցերը պետք է քննի վարչական դատարանը։ 4․ Հիմա ես դիմել եմ վարչական դատարան ու վարչական դատարանը ինձ հայտնում է որ նման հայցերը ինքը չպետք է քննի այլ ենթակա է քննության քաղաքացիական դատարանի կողմից։ Այլ կերպ ասած որ քաղաքացիական դատարանն է ընդունում վարույթ իմ ընտրությունների ցուցակում ընդգրկվելու մասին հայցադիմումը ոչ էլ վարչական դատարանը։ Կից ներկայացնում եմ իմ վերջին հայցային դիմումը (համոզված լինելով որ նմացածի մասին դուք տեղյակ եք)»։

Կցված ֆայլեր

page-0006_1.jpg
page-0006_1.jpg
2809.6 KB
Download
page-0005.jpg
page-0005.jpg
3222.5 KB
Download
page-0004.jpg
page-0004.jpg
3693.3 KB
Download
page-0006.jpg
page-0006.jpg
2809.6 KB
Download
page-0002.jpg
page-0002.jpg
3655.9 KB
Download
page-0003.jpg
page-0003.jpg
3857.9 KB
Download

Տեղադրություն քարտեզի վրա

Լրացուցիչ տեղեկություն

Զեկուցվել է
Քաղաքացի
Ստեղծվել է
06.06.2026 21:34

Գաղտնիության քաղաքականություն