#PE-ARM-2026-EBA2

04.06.2026 15:30 Հաստատված
Վերադառնալ դեպքերի ցանկ

Դասակարգում

Կատեգորիա
Ճնշում և ահաբեկում ընտրողների նկատմամբ
Ընտրության տեսակ
Խորհրդարանական ընտրություններ 2026
Դեպքի տեսակ
Աշխատանքից ազատում քաղաքական դրդապատճառներով

Տեղադրություն

Դեպքի նկարագրություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկությունը վերահսկելի դարձնելու նպատակով Սիսիանի կոմունալ բաժնի պետ, ակտիվ ՔՊ-ական Դավիթ Մարգարյանի նախաձեռնությամբ կոմունալ ծառայության շուրջ 43 աշխատակիցների ընտրատեղամասերը Սիսիանից տեղափոխվել են Լոր գյուղի միջնակարգ դպրոցում տեղակայված ընտրատեղամաս։ Ըստ տեղեկությունների՝ որոշ աշխատակիցների հայտնել են, թե կազմակերպվում է «էքսկուրսիա», որի ընթացքում նրանք նաև պետք է կատարեն իրենց քվեարկությունը։ Հատկանշական է, որ նույն ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը հանդիսանում է հենց Դավիթ Մարգարյանը, ինչը հաստատվում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքով։ Նկարագրված հանգամանքները ողջամիտ կասկածներ են առաջացնում ընտրողների ազատ կամարտահայտության, քվեարկության գաղտնիության և վարչական ռեսուրսի հնարավոր օգտագործման վերաբերյալ։ Պետական կամ համայնքային համակարգի աշխատակիցների ընտրատեղամասերի կազմակերպված տեղափոխումը այն ընտրատեղամաս, որտեղ հանձնաժողովը ղեկավարում է նրանց անմիջական կամ ազդեցիկ վերադաս անձը, կարող է ստեղծել վերահսկվող քվեարկության, հոգեբանական ճնշման կամ ծառայողական կախվածության մթնոլորտ։ https://ishkhanutyun.am/hy/article/2026/06/04/3246

Տեղադրություն քարտեզի վրա

Լրացուցիչ տեղեկություն

Զեկուցվել է
Քաղաքացի
Ստեղծվել է
05.06.2026 15:30
Թարմացվել է
05.06.2026 16:39

Գաղտնիության քաղաքականություն