#PE-ARM-2026-98F3
30.05.2026 23:52
Հաստատված
Վերադառնալ դեպքերի ցանկ
Դասակարգում
Կատեգորիա
Ապօրինի քարոզչություն
Ընտրության տեսակ
Խորհրդարանական ընտրություններ 2026
Դեպքի տեսակ
Վարչական ռեսուրսների օգտագործումը թեկնածուներին օգնելու նպատակով
Տեղադրություն
Ընտրատարածք
Երևան
Բնակավայր
Կենտրոն
Հասցե / Տեղադրություն
-
Դեպքի նկարագրություն
Ավան վարչական շրջանի ղեկավարը մայիսիզ8-ին սոցիալական ցանցի ուղիղ եթերի միջոցով ազդարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի մեկնարկը՝ ընդգծելով, որ ինքն անձամբ ղեկավարելու է կուսակցության նախընտրական շտաբերից մեկը՝ խոստանալով պարբերաբար տեղեկացնել քարոզարշավի ընթացքի մասին։
Դիտորդական տեսանկյունից ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ինչպես իր անձնական, այնպես էլ վարչական շրջանի պաշտոնական էջերում բացակայում է որևէ տեղեկատվություն նրա՝ արձակուրդում գտնվելու վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, նույն ժամանակահատվածում նա շարունակում է հրապարակել վարչական շրջանի ղեկավարին բնորոշ պաշտոնեական բովանդակությամբ նյութեր, այդ թվում՝ շնորհավորական ուղերձներ շրջանավարտներին և պետական տոների առթիվ։
Հատկանշական է նաև, որ վարչական շրջանում ավանդաբար անցկացվող քաղաքացիների ընդունելությունների վերաբերյալ, որոնք սովորաբար կազմակերպվում են յուրաքանչյուր հինգշաբթի, մայիսի 7-ից հետո որևէ տեղեկատվություն չի հրապարակվել։ Այս հանգամանքը դժվարացնում է պարզել, թե վարչական շրջանի ղեկավարն ինչ կարգավիճակով է իրականացնում իր գործունեությունը քարոզարշավի ընթացքում և արդյոք պահպանվել է պաշտոնեական պարտականությունների և կուսակցական գործունեության հստակ տարանջատումը։
Ընդհանուր առմամբ, նկարագրված իրավիճակը դիտորդական տեսանկյունից կարող է առաջացնել վարչական ռեսուրսի օգտագործման, պաշտոնեական և կուսակցական գործունեության սահմանների միախառնման, ինչպես նաև պետական և համայնքային կառույցների քաղաքական չեզոքության պահպանման վերաբերյալ մտահոգություններ
https://www.facebook.com/share/v/17oRJTWbtr/
Միաժամանակ, ուսումնասիրելով Երևանի վարչական շրջանների ղեկավարների սոցիալական ցանցերի էջերը, արձանագրել եմ մի շարք դեպքեր, երբ կուսակցական և քարոզչական բնույթի նյութեր հրապարակվել են դեռևս նախքան նախընտրական քարոզարշավի՝ օրենքով սահմանված կարգով պաշտոնական մեկնարկը։ Հրապարակումների բովանդակությունը ներառել է կուսակցության խորհրդանիշներ, քարոզչական պաստառներ, կուսակցության առաջնորդի լուսանկարներ
Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ Երևանի վարչական շրջանների ղեկավարների գերակշիռ մասը հանդիսանում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամ նրան քաղաքական աջակցություն ցուցաբերող «Հանրապետություն» կուսակցության անդամներ։ Այս հանգամանքը, զուգորդվելով նրանց ակտիվ մասնակցությամբ նախընտրական գործընթացներին և սոցիալական ցանցերում քարոզչական բնույթի հրապարակումներով, դիտորդական տեսանկյունից կարող է առաջացնել վարչական ռեսուրսի կիրառման, պաշտոնեական ազդեցության հնարավոր օգտագործման և քաղաքական մրցակցության հավասար պայմանների ապահովման վերաբերյալ մտահոգություններ
Կցված ֆայլեր
Տեղադրություն քարտեզի վրա
Լրացուցիչ տեղեկություն
Զեկուցվել է
Քաղաքացի
Ստեղծվել է
31.05.2026 00:23
Թարմացվել է
31.05.2026 10:53