#PE-ARM-2026-A663

Իրադարձությունը տեղի է ունեցել՝ 12.06.2026 22:50
Վերադառնալ դեպքերի ցանկ

Դասակարգում

Կատեգորիա
Ճնշում և ահաբեկում ընտրողների նկատմամբ
Ընտրության տեսակ
Խորհրդարանական ընտրություններ 2026
Դեպքի տեսակ
Աշխատանքից ազատում քաղաքական դրդապատճառներով

Տեղադրություն

Դեպքի նկարագրություն

Հետընտրական զարգացումների համատեքստում շարունակվում են արձանագրվել դեպքեր, որոնք կարող են վկայել քաղաքական հայացքների կամ հանրային դիրքորոշման պատճառով քաղաքացիների նկատմամբ ճնշումների մասին։ Մասնավորապես, հանրային տարածում ստացած տեղեկությունների համաձայն՝ Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը, ով ընտրություններից հետո հրապարակայնորեն ներկայացրել էր համայնքում քվեարկության իրական պատկերի վերաբերյալ իր գնահատականները, ստիպված է եղել աշխատանքից ազատվել սեփական դիմումի համաձայն։ Ըստ տարածված տեղեկությունների՝ Գոհար Վարդանյանը հրաժարվել է հեռացնել իր հրապարակումը, որտեղ անդրադարձել էր ընտրությունների արդյունքների ձևավորման հանգամանքներին՝ նշելով, որ դրանց վրա ազդեցություն են ունեցել զինվորականների և համայնքում գրանցված, սակայն բնակիչներին անծանոթ անձանց քվեները։ Դրանից հետո, նրա պնդմամբ, ստեղծվել են պայմաններ, որոնց արդյունքում նա ստիպված է եղել լքել աշխատանքը։

Կցված ֆայլեր

6cbf8649-2b77-41a9-9030-b4e96307bb3e.jpg
6cbf8649-2b77-41a9-9030-b4e96307bb3e.jpg
48.8 KB
Download

Տեղադրություն քարտեզի վրա

Լրացուցիչ տեղեկություն

Զեկուցվել է
Քաղաքացի
Ստեղծվել է
12.06.2026 23:05

Գաղտնիության քաղաքականություն