#PE-ARM-2026-A948
13.05.2026 15:35
Հաստատված
Վերադառնալ դեպքերի ցանկ
Դասակարգում
Կատեգորիա
Վարչական ռեսուրսի օգտագործում
Ընտրության տեսակ
Խորհրդարանական ընտրություններ 2026
Դեպքի տեսակ
Պաշտոնատար անձանց, դպրոցների և մշակութային կենտրոնների ներկայացուցիչների անօրինական մասնակցություն նախընտրական միջոցառումներին
Տեղադրություն
Ընտրատարածք
Արագածոտն
Բնակավայր
Ապարան
Հասցե / Տեղադրություն
-
Դեպքի նկարագրություն
🔴2026 թվականի մայիսի 13-ին ՀՀ վարչապետի մասնակցությամբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում Ապարան համայնքում արձանագրվել են հանրակրթական ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության արգելքի խախտման և քարոզչությանը անչափահասների ներգրավման դեպքեր։
❎Տեղում արձանագրվել է, որ համայնքի և հարակից բնակավայրերի մի շարք դպրոցների տնօրեններ և ուսուցիչներ աշխատանքային ժամերին՝ դասերի ընթացքում, կազմակերպված մասնակցել են միջոցառմանը։
❗️Առավել մտահոգիչ է, որ ուսուցիչների և տնօրինության անմիջական հրահանգով աշակերտները դուրս են բերվել դասապրոցեսից՝ վարչապետին դիմավորելու և քարոզչական միջոցառմանը մասնակցություն ապահովելու նպատակով։ Երեխաներին բաժանվել են դրոշներ, ընդ որում՝ դպրոցականներին նախապես տրվել են պարտադրողական բնույթի ցուցումներ անգամ արտաքին տեսքի, հագուստի և սանրվածքի վերաբերյալ՝ հորդորելով ներկայանալ հյուսերով։
❗️Արձանագրվել են նաև դեպքեր, երբ որոշ դպրոցների ղեկավարներ և մանկավարժներ հեռախոսազրույցների ընթացքում բարձրաձայն և խիստ տոնով հրահանգավորել են՝ պահանջելով ապահովել երեխաների պարտադիր և կազմակերպված մասնակցությունը։
❗️Ըստ հաստատված տվյալների՝ Ծաղկաշեն գյուղի դպրոցի աշակերտներին ոչ միայն ազատել են դասերից հանրահավաքին մասնակցելու համար, այլև երեխաներին բաժանվել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և նրա քաղաքական քարոզչության հետ ասոցացվող խորհրդանիշներով շապիկներ։
🔴Միջոցառման ընթացքում մեկ անձ ակտիվորեն համակարգել է մարդկանց տեղաշարժը, դիմավորել երեխաներին, բաժանել քարոզչական բնույթի դրոշներ և հստակ հրահանգներ տվել ներկաներին՝ տեղաբաշխման վերաբերյալ։
❗️Արձանագրվել է նաև մասնավոր հատվածի աշխատակիցների, մասնավորապես՝ «Գնթունիք» ընկերության անձնակազմի կազմակերպված ներկայությունը քաղաքական միջոցառմանը։
📌Հանրակրթական ուսումնական հաստատությունների ներգրավումը նախընտրական գործընթացներին, ուսումնական պրոցեսի կասեցումը և անչափահասներին որպես քաղաքական ֆոն օգտագործելը հակասում են ուսումնական հաստատությունների ապաքաղաքականացվածության սկզբունքներին և ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին։
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն, իսկ ՀՀ ընտրական օրենսգիրքն արգելում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը ուսումնական հաստատությունների աշխատողների կողմից՝ իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս։
⚖️Դպրոցի տնօրինության կողմից սեփական լիազորությունների և պաշտոնեական դիրքի նմանօրինակ չարաշահումը ենթակա է խիստ իրավական գնահատականի։
Տեղադրություն քարտեզի վրա
Լրացուցիչ տեղեկություն
Զեկուցվել է
Քաղաքացի
Ստեղծվել է
13.05.2026 21:36
Թարմացվել է
13.05.2026 21:38