#PE-ARM-2026-8D82
01.06.2026 02:59
Հաստատված
Վերադառնալ դեպքերի ցանկ
Դասակարգում
Կատեգորիա
Խախտումներ ՏԸՀ աշխատանքում
Ընտրության տեսակ
Խորհրդարանական ընտրություններ 2026
Դեպքի տեսակ
Քաղաքական գործունեություն իրականացնելու արգելքի խախտում ՏԸՀ անդամի կողմից
Տեղադրություն
Ընտրատարածք
Երևան
Բնակավայր
Կենտրոն
Հասցե / Տեղադրություն
-
Դեպքի նկարագրություն
Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Արմեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ վերջինս պարբերաբար և նպատակային կերպով իրականացնում է նախընտրական քարոզչություն՝ հրապարակելով, տարածելով և հավանության արժանացնելով քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին ուղղված բովանդակություն։ Էջի բովանդակությունը, հրապարակումների պարբերականությունը, քարոզչական կոչերը, թեկնածուի կամ կուսակցության գործունեության միակողմանի ներկայացումը և ընտրողների քաղաքական վարքագծի վրա ազդեցություն ունենալու նպատակ ունեցող նյութերի տարածումը վկայում են, որ նշված էջը փաստացի ծառայեցվում է նախընտրական քարոզչության նպատակներին։
ՀՀ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ընտրական հանձնաժողովների անդամներին արգելվում է նախընտրական քարոզչություն իրականացնել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել։ Այս արգելքը տարածվում է նաև համացանցային հարթակներում, այդ թվում՝ սոցիալական ցանցերում կատարվող գործողությունների վրա, քանի որ օրենքի իմաստով նախընտրական քարոզչություն է համարվում ցանկացած գործողություն, որը նպատակ ունի համոզելու ընտրողներին քվեարկելու կամ չքվեարկելու որոշակի թեկնածուի կամ քաղաքական ուժի օգտին։Հատկանշական է, որ խախտումը չի սահմանափակվում առանձին հրապարակմամբ, այլ արտահայտվում է ամբողջ ֆեյսբուքյան էջի բովանդակային ուղղվածությամբ, ինչը վկայում է ընտրական հանձնաժողովի անդամի կողմից քաղաքական չեզոքության պարտականության ակնհայտ անտեսման մասին։ https://www.facebook.com/armen.hovhannisyan.500856?rdid=EevSXTpEr0JnacAs&share_url=https%3A%2F%2F www.facebook.com%2Fshare%2F1BUEeqcgSH%2F
Տեղադրություն քարտեզի վրա
Լրացուցիչ տեղեկություն
Զեկուցվել է
Քաղաքացի
Ստեղծվել է
02.06.2026 02:59
Թարմացվել է
02.06.2026 12:29