#PE-ARM-2026-B436

23.05.2026 14:02 Հաստատված
Վերադառնալ դեպքերի ցանկ

Դասակարգում

Կատեգորիա
Ապօրինի քարոզչություն
Ընտրության տեսակ
Խորհրդարանական ընտրություններ 2026
Դեպքի տեսակ
Քարոզչական նյութերի տեղադրում օրենքով չնախատեսված/արգելված վայրերում

Տեղադրություն

Դեպքի նկարագրություն

ՀՀ 10 մարզերից 8-ի մարզպետները հանդիսանում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ։ Կոտայքի և Սյունիքի մարզպետները, թեև պաշտոնապես անկուսակցական են, սակայն իրենց հրապարակային գործունեությամբ և քաղաքական վարքագծով ակնհայտորեն դրսևորում են իշխող կուսակցությանն ուղղված քաղաքական աջակցություն։ Մասնավորապես, Սյունիքի մարզպետը դեռևս նախքան քարոզարշավի՝ օրենքով սահմանված պաշտոնական մեկնարկը, մայիսի 6-ին և 7-ին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տարածել է քարոզչական բնույթի նյութեր։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետը ևս հանդիսանում է իշխող կուսակցության առանցքային ներկայացուցիչներից մեկը, դիտորդական տեսանկյունից լուրջ մտահոգություններ են առաջանում ընտրական գործընթացի հավասարության և վարչական ռեսուրսների չեզոք կիրառման վերաբերյալ։ Այս համատեքստում դժվար է լիարժեք վստահություն ունենալ ընտրությունների ազատ և արդար անցկացման նկատմամբ։ Ավելին, առկա հանգամանքները հիմք են տալիս ենթադրելու, որ որոշ մարզպետներ և համայնքային ղեկավարներ կարող են օգտագործել իրենց վարչական և պաշտոնեական լծակները՝ հասարակության, մասնավորապես պետական համակարգում աշխատող անձանց վրա ազդեցություն գործադրելու նպատակով, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ ընտրողների ազատ կամարտահայտման սկզբունքի վրա

Կցված ֆայլեր

2026-05-23_13-33-22.png
2026-05-23_13-33-22.png
224.1 KB
Download
2026-05-23_13-42-34.png
2026-05-23_13-42-34.png
437.1 KB
Download
2026-05-23_13-37-53.png
2026-05-23_13-37-53.png
446.1 KB
Download
2026-05-23_13-43-06.png
2026-05-23_13-43-06.png
620.2 KB
Download
2026-05-23_13-38-38.png
2026-05-23_13-38-38.png
717.9 KB
Download

Տեղադրություն քարտեզի վրա

Լրացուցիչ տեղեկություն

Զեկուցվել է
Քաղաքացի
Ստեղծվել է
23.05.2026 14:05
Թարմացվել է
24.05.2026 01:50

Գաղտնիության քաղաքականություն