#PE-ARM-2026-7BF0

18.05.2026 22:03 Հաստատված
Վերադառնալ դեպքերի ցանկ

Դասակարգում

Կատեգորիա
Թշնամանքի հրահրում
Ընտրության տեսակ
Խորհրդարանական ընտրություններ 2026
Դեպքի տեսակ
Բռնության և սպառնալիքների կոչեր քարոզչության ժամանակ

Տեղադրություն

Դեպքի նկարագրություն

Ես բնակվում եմ Հրազդան քաղաքում։ Սույն դիմումով ցանկանում եմ հայտնել նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած միջադեպի մասին։ Իմ մայրը, անցնելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբի մոտով, որոշել է մտնել ներս՝ ծանոթանալու կուսակցության նախընտրական ծրագրերին և քարոզարշավին։ Նշված շտաբի հարևանությամբ գտնվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաշտոնական նախընտրական գրասենյակը։ Երբ մայրս դուրս է եկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության շտաբից, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի ներսում և դրա դիմաց գտնվող անձինք, որոնք կրում էին կուսակցության տարբերանշաններով հագուստ, սկսել են սպառնալ նրան։ Նրանցից մեկը հայտարարել է․ «Հիշեք այս կանանց դեմքերը, հետո պետք է պատժել նրանց»։ Մայրս պատասխանել է, որ որևէ վատ բան չի արել և անհասկանալի է, թե ինչու են իրեն սպառնում։ Դրանից հետո մի տղամարդ մոտեցել է նրան և ագրեսիվ վարքագիծ դրսևորելով՝ ասել է, որ «չի նայի, որ կին է» և սկսել է սպառնալ ֆիզիկական հաշվեհարդարով։ Վերոնշյալ գործողությունները գնահատում եմ որպես սպառնալիք, հոգեբանական ճնշում և ընտրական գործընթացի ընթացքում քաղաքացու ազատ կամարտահայտման իրավունքի խախտում։ Խնդրում եմ համապատասխան մարմիններին ուսումնասիրել տեղի ունեցած միջադեպը, տալ իրավական գնահատական և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ նման դեպքերը կանխելու համար։

Տեղադրություն քարտեզի վրա

Լրացուցիչ տեղեկություն

Զեկուցվել է
Քաղաքացի
Ստեղծվել է
19.05.2026 22:08
Թարմացվել է
19.05.2026 23:06

Գաղտնիության քաղաքականություն