#PE-ARM-2026-9B2D
02.06.2026 18:30
Հաստատված
Վերադառնալ դեպքերի ցանկ
Դասակարգում
Կատեգորիա
Վարչական ռեսուրսի օգտագործում
Ընտրության տեսակ
Խորհրդարանական ընտրություններ 2026
Դեպքի տեսակ
Պաշտոնատար անձանց կողմից քարոզչական բնույթի հանդիպումների և միջոցառումների անցկացում
Տեղադրություն
Ընտրատարածք
Երևան
Բնակավայր
Կենտրոն
Հասցե / Տեղադրություն
-
Դեպքի նկարագրություն
Ընտրություններից հաշված օրեր առաջ իրավապահ մարմինների կողմից իրականացվում են մի շարք քրեական վարույթներ և ձերբակալություններ, որոնք վերաբերում են «Ուժեղ Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հետ առնչվող անձանց։ Հանրային տարածքում տարածված տեղեկությունների համաձայն՝ այդ գործողությունները հիմնավորվում են փողերի լվացման և ընտրակաշառքի հետ կապված կասկածներով։
Հատկանշական է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները, այդ թվում՝ կուսակցության ղեկավար կազմի անդամները, պարբերաբար քննադատական և երբեմն կոշտ հայտարարություններ են հնչեցրել նշված քաղաքական ուժերի հասցեին՝ օգտագործելով քաղաքական հակառակորդների նկատմամբ խիստ բացասական բնութագրումներ և սպառնալիք ընկալվող ձևակերպումներ։
Դիտորդական տեսանկյունից, նման հայտարարությունների և դրանց հաջորդած իրավապահ գործողությունների ժամանակային համընկնումը կարող է հանրության շրջանում հարցադրումներ առաջացնել իրավապահ մարմինների անկախության և քաղաքական գործընթացներից դրանց հնարավոր ազդեցության վերաբերյալ։ Թեև նման հանգամանքներն ինքնին չեն ապացուցում քաղաքական միջամտության փաստը, դրանք պահանջում են առավելագույն թափանցիկություն, հավասար մոտեցում և իրավական հիմնավորումների հրապարակային ներկայացում՝ հանրային վստահությունն ապահովելու նպատակով։
Տեղադրություն քարտեզի վրա
Լրացուցիչ տեղեկություն
Զեկուցվել է
Քաղաքացի
Ստեղծվել է
02.06.2026 18:31
Թարմացվել է
02.06.2026 19:19